Բաժիններ՝

Ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի ավտոմեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։

Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բաժիններ բերման է ենթարկվել 20 անձ։

Ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները բացահայտել են հանցագործության դեպքեր, հայտնաբերել՝ անհետ կորած համարվող մեկ անձի։
Օգոստոսի 4-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև Շիրակի ոստիկանները։

Նրանք ստուգման են ենթարկել 131 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 50 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 30-ից ավելի անձ։

Նախկինում դատապարտված 26 անձի հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ, ստուգվել են 20-ից ավելի բնակության հասցեներ։
Տավուշի ոստիկանների իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում էլ ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 9 անձ։

Ոստիկանության Իջևանի բաժին է բերվել երկու, Տավուշի բաժին՝ երեք հանցավոր հեղինակություն, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 49 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031