Բաժիններ՝

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենան վարած 3 անձ, 7 վարորդ մեքենան վարում էր կանաչապատ գոտով…

Օգոստոսի 4-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան ճանապարհին։

Ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած բոլոր վարորդների մեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենան վարած երեք անձ, յոթ վարորդ մեքենան վարում էր կանաչապատ գոտով, երկու վարորդ՝ հանդիպակաց երթևեկելի գոտով, մեկը՝ փոխարինված համարանիշերով։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 7, դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա, որոնց վարորդները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031