Բաժիններ՝

Amazon-ը օգտատերերի հաղորդումները գաղտնալսելու գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

Amazon ընկերությունն իր Echo «խելացի» սյունակների եւ Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել: Այդ մասին հայտնել է The Verge պորտալը:

Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգաբերումներում: Նախկինում դա անելը հնարավոր չէր:

«Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում մեր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությանը եւ մշտապես լրամշակում ենք մեր պրակտիկաներն ու ընթացակարգերը,- մեջբերում է պորտալն Amazon-ի ներկայացուցչի խոսքը:- Օգտատերերի ձայնային հրամանները, որոնք օգտվում են այդ բացառությունից, չեն հաղորդվի ուսուցման վերահսկվող գործընթացի շրջանակներում, որը ենթադրում է (աշխատակիցների կողմից) չափազանց փոքր թվով աուդիոձայնագրությունների անձնական մշակում»:

Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ Apple եւ Google ընկերությունները նույնպես համանման «խելացի» սյունակների եւ ձայնային ասիստենտների օգտատերերին ներկայացրել են աշխատակիցների կողմից իրենց հրամանների գաղտնալսելն արգելելու հնարավորություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031