Բաժիններ՝

Ուռուցքային հիվանդությամբ տառապող կինը կյանքից հեռացել է բժիշկների օգնությամբ

Տարեց մի կին, որը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ, դարձել է Ավստրալիայի առաջին բնակիչը, որն օգտվել է էվթանազիայի իրավունքից: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

Հունիսին ավստրալական Վիկտորիա նահանգում պաշտոնապես ուժի մեջ է մտել այն օրենսդրությունը, որն օրինականացնում է էվթանազիան: Վիկտորիան դարձել է երկրի առաջին նահանգը, որտեղ օրինականացված է էվթանազիան:

Ինչպես հայտնել են 61-ամյա Քերի Ռոբերտսոնի դուստրերը, իրենց մայրն առաջինն է դարձել, ով օգտվել է նոր օրենքից: Կինը բժիշկների օգնությամբ կյանքից հեռացել է հուլիսի 15-ին Բենդիգո քաղաքի ծերանոցում:

«Մենք նրա կողքին էինք, հնչում էր Դեւիդ Բոուիի երգը, նա սիրով էր շրջապատված, նրա վերջին խոսքերը շատ պարզ էին, բայց արժանապատվորեն ասված»,-պատմել են կնոջ զավակները: Վիկտորիայի նահանգում էվթանազիա իրականացնելու համար պացիենտը պետք է համապատասխանի 68 կետի: Նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսի խոսքով՝ սահմանափակումները կիրառվում են՝ համոզվելու, որ համակարգը ճիշտ է աշխատում: Կառավարությունն սպասում է, որ այս տարի էվթանազիայի ծառայություններից օգտվելու թույլտվություն կկարողանա ստանալ 12 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս