Բաժիններ՝

Լեոնարդո դի Կապրիոն խորհուրդ է տվել սկսնակ դերասաններին

Լեոնարդո դի Կապրիոն սկսնակ դերասաններին խորհուրդ է տվել՝ որքան կարելի է ավելի շատ ֆիլմեր դիտել եւ սովորել մեծ նախորդներից: Այդ մասին նա հայտարարել է Daily Mirror թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Ես կասեի՝ սկսեք ֆիլմեր դիտել: Ուսումնասիրեք, թե ինչ է արվել ձեզանից առաջ: Ձեզ համեմատեք լավագույնների հետ եւ սկսեք ձեր ճանապարհը՝ մեկնակետ ունենալով այդ նշաձողը»,-հայտարարել է դի Կապրիոն: Դերասանը նաեւ նշել է, որ ինքը մշտապես ֆիլմեր է դիտում եւ ապշում է, թե այս ինդուստրիայում որքան շատ բան է արվել անցյալում:

«Առաջինը, ինչը ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են կինոյում աշխատանքի մասին, հիշելն է, որ ձեր կողմից արված ամեն բան մնում է պատմության մեջ, տպվում ժապավենի վրա»,-նշել է դերասանը:

Հարցազրույցում դի Կապրիոն նաեւ պատմել է Բրեդ Փիթի հետ աշխատանքի եւ «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի մասին: Քվենտին Տարանտինոյի կինոնկարը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում:

Սյուժեի հիմքում ընկած է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի եւ նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը: Գործողությունը տեղի է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների եւ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս