Բաժիններ՝

ZTE-ն ձեռնամուխ է եղել առաջին 5G սմարթֆոնի վաճառքին

Չինաստանի ZTE ընկերությունն օգոստոսի 5-ին ձեռնամուխ է եղել կապի 5G տեխնոլոգիաների օժանդակությամբ սմարթֆոնի՝ Axon 10 Pro-ի վաճառքին: Այդ մասին  ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է WeChat սոցիալական ցանցում: Հուլիսի 23-ին ZTE-ն սկսել է 4999 յուան (շուրջ 722 դոլար) գնով հեռախոսների վաճառքը: Ինչպես հաղորդվել է, ընկերությունը բանակցություններ է վարում Չինաստանի խոշորագույն մանրածախ ցանցերի հետ, ինչպես նաեւ պլանավորում է Axon 10 Pro-ն վաճառել ZTE-ի պաշտոնական խանութներում:

Սարքը հանդերձված է Snapdragon 855 նորագույն 8-միջուկանոց պրոցեսորով՝ 6 Գբայթ գործառական հիշողությամբ, որն աշխատում է Android 9.0 Pie գործառական համակարգով: Ներսարված հիշողության ծավալը կազմում է 128 Գբայթ, ըստ որում սմարթֆոնը հանդերձված է քարտերի համար microSD սլոթով՝ մինչեւ 512 Գբայթ ծավալով:

Կուտակչի ծավալը կազմում է 4 հազար միլիամպեր-ժամ: Այս տարվա հուլիսին հինգերորդ սերնդի շարժական կապի համար սմարթֆոնների առաջին ութ մոդելները ՉԺՀ-ում որակի հավաստագրեր են ստացել, ինչը դրանց հնարավորություն է ընձեռել դուրս գալու Չինաստանի շուկա: Huawei ընկերությունը ներկայացրել է չորս մոդել, մնացած չորս հավաստագրերն ստացել են Չինաստանի Oppo, Vivo, ZTE եւ One Plus արտադրողները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս