Բաժիններ՝

Ջարեդ Լեթոն կարող է սերիական մարդասպանի մարմնավորել «Մանրուքներ» թրիլերում. Variety

Ջարեդ Լեթոն Դենզել Վաշինգտոնի եւ Ռամի Մալեքի հետ միասին կարող է խաղալ Warner Bros.-ի «Մանրուքներ» քրեական թրիլերում: Ինչպես հայտնում են Variety-ի աղբյուրները, դերասանը գտնվում է կինոնկարի ստեղծողների հետ բանակցությունների վաղ փուլերում։ «Եթե կողմերը համաձայնության գան, Լեթոյին սերիական մարդասպանի դերը բաժին կընկնի ֆիլմում, որը պլանավորվում է նկարահանել այս տարվա աշնանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հրատարակությունը նշում է, որ Warner Bros.-ը եւ Լեթոն արդեն համագործակցության մեծ փորձ ունեն: 2017 թվականին դերասանը հայտնվել է «Ածելիների վրայով վազողը 2049» ֆիլմում եւ Ջոքերի դերակատարն է եղել «Ինքնասպանների ջոկատը» կինոնկարում. երկու նախագծերն էլ Warner Bros.-ինն են: Վերջերս Լեթոն ավարտել է աշխատանքը Sony-ի «Մորբիուս» ֆիլմի վրա՝ Marvel կոմիքսի համանուն հերոսի մոտիվներով, ինչպես նաեւ հայտնվել է Netflix-ի «Հետնապահը» կինոնկարում:

Ջոն Լի Հենքոքի «Մանրուքներ» կինոնկարը ներկայացնում է Քեռնի օկրուգի (Կալիֆոռնիա) շերիֆի՝ կյանքից հոգնած օգնականի՝ Դիքի (Դենզել Վաշինգտոն) պատմությունը, որն ստիպված է լոսանջելեսցի դետեկտիվի (Ռամի Մալեք) հետ աշխատանք սկսել տեղի սերիական մարդասպանին բռնելու համար: Դիքը մանրուքների նկատմամբ հիանալի հոտառություն ունի, բայց կանոններին հետեւել չցանկանալը նրա գործընկերոջը դնում է փակուղու առջեւ: Միաժամանակ Դիքը բախվում է անցյալից իր մռայլ գաղտնիքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս