
«Ես կասկած չունեմ, որ «Բարսելոնան» պայքարելու է բոլոր գավաթների համար». Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Կամպ Նոուում» երկրպագուների հետ խոսել է նոր մրցաշրջանի իր ակնկալիքների մասին:
«Հիմա դժվար է որևէ բան ասել նախորդ մրցաշրջանից հետո: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Ես կարող եմ կրկնել ասածս նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ես հավատում եմ այս թիմին, այս խաղացողներին և այս մարզչական շտաբին: Ես կասկած չունեմ, որ միասին մենք կրկին պայքարելու ենք բոլոր գավաթների համար:
Մենք ցավում ենք անցած մրցաշրջանում կատարվածից («Բարսելոնան» չկարողացավ նվաճել գավաթներ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթում):
11 տարվա ընթացքում մենք ութերորդ անգամ նվաճեցինք Լա Լիգան: Դա հիանալի կլիներ ցանկացած այլ ակումբի համար: «Բարսան» միշտ պայքարում է բոլոր գավաթների համար, և այս տարի ևս բացառություն չի լինի: Մենք սկսում ենք մրցաշրջանը նոր սպասումներով, հուսով եմ, որ դուք կաջակցեք մեզ՝ ինչպես նախկինում»,- ասել է Մեսին:
Սիրարփի Աղաբաբյան