Բաժիններ՝

Ռիհաննան նոր ներքնազգեստ է ցուցադրել

Ամերիկացի փոփ-կատարող Ռիհաննան բաց ֆոտոսեսիայում նկարահանվել է Fenty սեփական բրենդի ներքնազգեստի գովազդի համար: Լուսանկարները հրապարակված են երգչուհու Instagram-օգտահաշվում։ Լուսանկարներում Ռիհաննան կեցվածք է ընդունել ծաղկավոր պրինտով կիսաթափանցիկ զգեստով՝ պառկած մահճակալին եւ բարձով ծածկելով մարմնի մի մասը:

«Savage Fenty նոր օգոստոսյան հավաքածուն այսօր գիշերը հասանելի կլինի կայքում»,-գրել է նա հրապարակմանը կից: Մեկ օրից պակաս ժամանակում հրապարակումը հավաքել է շուրջ երեք միլիոն լայք եւ բազմաթիվ հիացական մեկնաբանություններ: «Դու մեր թագուհին ես, դու ապշեցուցիչ արտաքին ունես»,- գրել է երկրպագուներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս