
ԱՄՆ-ում ոչ մեծ ինքնաթիռն իջել է խճուղու վրա

ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի Փարքլենդ փոքր քաղաքից պարեկային Քլինթ Թոմփսոնի սովորական առավոտը խախտել է սիրող ավիատորը, որը «մեկնած ձեռքի հեռավորությամբ» է թռել նրա ծառայական ավտոմոբիլից: Այս մասին հաղորդել է AP-ն:
KR2 միտեղանի ինքնաթիռը սրընթաց իջել է երթեւեկելի մասի վրա՝ վախեցնելով ավտովարորդներին: Հասկանալով, որ իրադրությունը բացահայտորեն նման չէ ընդհանուր օգտագործման ճանապարհներին պատահող երեւույթի, ոստիկանն անմիջապես շրջադարձ է կատարել եւ սկսել է հետապնդել ինքնաթիռին: Սակայն հետապնդումը երկար չի տեւել. օդաչուին հաջողվել է անսարքին տեխնիկան իջեցնել ճանապարհին եւ կանգնեցել հենց լուսացույցի առջեւ:
Ղեկանիվի մոտ նստած Դենիել Աքլամի խոսքով՝շարժիչի անսարքությունը տեղի է ունեցել վառելիքի մատուցման համակարգի խափանման պատճառով: