«Մանկության տարիներին գողանում էի սնունդ, հագուստ, խաղեր, մուրացկանություն էի անում, բայց երջանիկ էի». Էվրա
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Պատրիս Էվրան, ով վերջերս ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, խոսել է ֆուտբոլից առաջ իր կյանքի մասին:
«Եթե ես ստիպված լինեի մի գաղտնիք պատմել իմ կյանքից, ապա նա այսպիսին կլիներ՝ ամեն ոք կարող է երջանիկ լինել: Յուրաքանչյուրը կարող է սիրել այս խաղը: Առանց այդպիսի վերաբերմունքի, ընկերներս, ես չէի նստի այստեղ՝ որպես Ֆրանսիայի հավաքականի, «Յուվենթուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ձախ պաշտպան:
Կարծում եմ, որ ես դեռ նստած կլինեի Փարիզի խանութի դռան շեմին ՝ աղաչելով ինձ համար գնել սենդվիչ: Ես չեմ կատակում:
Ես ապրում էի Փարիզի արվարձաններից մեկում՝ մայրիկիս, հայրիկիս և եղբայրներիս ու քույրերիս հետ: Ես 24 քույր և եղբար ունեմ: Հիմա ես նույնպես չեմ կատակում: Բայց ինչ-որ պահի մնացինք միայն մայրս, կրտսեր քույրս և ես:
Հետո ստիպված էի դուրս գալ փողոց:
Ինձ զայրացնում է, երբ մարդիկ ասում են՝ «գանգստեր»: Երբ դուք մեծանում եք մի վայրում, որտեղ բանդաներն ամեն օր կրակում են, ամեն ինչ անում եք, որ գոյատևեք: Այսպիսով ես պայքարեցի: Մանկության տարիներին գողանում էի սնունդ, հագուստ, խաղեր, մուրացկանություն էի անում, բայց երջանիկ էի: Դա իմ մանկությունն էր, բայց այն իրոք երջանիկ էր»,- ասել է Էվրան:
Սիրարփի Աղաբաբյան