
Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

Հուլիսի 26-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայթղներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժողացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ են իրականացվել նախկինում դատապարտված 37 անձի հետ, որոնցից 14-ը քրեական հեղինակություն են։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար Շիրակի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։
Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է սառը զենք պահելու և անձնական ունեցվածքի գողության 4-ական դեպք, որոնց առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Արձանագրվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 80 խախտում, 12 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։