Բաժիններ՝

Ամերիկահայ լրագրողը երրորդ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի

Անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր: Նշենք, որ Փիթերը բնակվում է Միացյալ Նահանգներում:

Ամերիկահայ լրագրողը մրցանակը ստացել է 52 րոպե տևողությամբ Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

«Իմ պապը Հայոց ցեղասպանությունից փրկվածներից է եղել, և ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ամբողջ կյանքի ընթացքում պատմություններ ես լսում, թե ինչերի միջով է նա անցել: Եվ ես այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչի միջով անցել է նաև պապս, ինչպես և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը», – ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, Մուրսուլյանը, ով նկարահանել է, գրել է և արել է ամբողջ ֆիլմի մոնտաժը, արժանացել էր նաև լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչ այս Los Angeles Area Emmy Awards հեղինակավոր մրցանակին Մուրսուլյանն արժանացել էր 2012 և 2016 թվականներին, ևս տաս անգամ առաջադրվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս