«Դավիթ Սանասարյանի գործով հաջորդ շաբաթ նոր ինֆորմացիա կլինի». Փաստաբան

Դավիթ Սանասարյանի գործը գտնվում է նախաքննության փուլում, նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան  Ինեսսա Պետրոսյանը։

Հարցին՝ նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են, փաստաբանը բացասական պատասխան տվեց.

«Հաջորդ շաբաթ նոր ինֆորմացիա կլինի»,- եզրափակեց Ի. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք էր առաջադրվել Դավիթ Սանասարյանին։ Առաջադրված մեղադրանքը վերջինս չի ընդունում՝ նշելով, որ գործը կարված է։

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031