«Տարոնին հանգիստ թողեք, Ֆեյսբուքից ու երկու հատ ծառ էտելու PR-ից դուրս եկեք». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքային իշխանության պատվելի ներկայացուցիչներին․

Հասկացանք, որ քաղաքի աղբահանության գործում Սանիթեքի հետ տապալվել եք։

Հասկացանք նաև, որ խնդիրներին լուծումներ տալու ձեր անկարողության միակ բացատրությունն ու պատճառաբանությունը Տարոն Մարգարյանի ստվերն է։

Անցյալ տարի ավելի շոգ ամառ ենք ունեցել ու դա ոչ մի կերպ չեր ազդել քաղաքի տարբեր հատվածներում գազոնների թարմ ու կանաչ մնալու վրա։

Այդ ինչպես եղավ, որ այս տարի համեմատաբար ավելի զով ամառվա պարագայում, քաղաքում, այդ թվում նաև Կենտրոնի շատ գազոնային հատվածներ ուղղակի չորացել և այլևս չոլերի են վերածվել։

Բացատրեք խնդրեմ՝ այդ ինչպես է, որ մի շարք սրճարաններ նույն Վեոլիա ջրից ջուր են ստանում իրենց մասնավոր հատվածները կանաչապատ պահելու համար, իսկ երբ բանը հասնում է ձեր ենթակայության տակ գտնվող հատվածներին, պարզվում է՝ Վեոլիա ջուրն անկանոն ջրամատակարարում է իրականացնում։

Աղբահավաքություն իրականացնող օպերատորի հետ պրոբլեմ ունեք, ջուր մատակարարողի հետ պրոբլեմ ունեք, տրանսպորտը, մահվան վերելակները ու մնացածները ձեզ փեշ-քեշ, ձեն չեմ հանում։

Ոնց նայում եմ երկու վարկած կա․
1. Եթե բոլորի հետ պրոբլեմ ունեք, ուրեմն պրոբլեմը ձեր մեջ ա,
2․ Եթե այդ բոլորը ձեր համար պրոբլեմ են ստեղծում, ուրեմն էլի պրոբլեմը ձեր մեջ ա։

Հետևաբար, Տարոնին հանգիստ թողեք, Ֆեյսբուքից ու երկու հատ ծառ էտելու PR-ից դուրս եկեք ու վերջապես հասկացեք, որ գործ ունեք քաղաքային տնտեսության հետ։

Թե՞ գիտեք էս քաղաքը ձեր համար բուտկայա, որ դեմը տոնածառ դնեք ու ևս երկու հատ բուտկա ապամոնտաժեք։

Հա, ու մեկ էլ կասե՞ք՝ էն ավտոբուսը, որ բերեցիք ու սաղիս «ջիջիլ քցեցիք», ո՞ւր անհետացավ:

#աղոթեք_որ_գոնե_ձմեռը_ձյուն_չգա»:

Տեսանյութեր

Լրահոս