Բաժիններ՝

Շուտով պատրաստ կլինեն յուղոտված փետուրներով արագիլների լաբորատոր հետազոտությունների արդյունքները

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում հայտնաբերված յուղոտված փետուրներով արագիլների մաքրման աշխատանքներ շարունակվում են:

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը, մի խումբ կամավորների հետ, հուլիսի 28-ին կրկին այցելել է Հովտաշեն և անցկացրել արագիլների մաքրման աշխատանքներ:

Նախարարությունից հայտնում են, որ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև աղտոտման աղբյուրի բացահայտման նպատակով, և մոտ օրերս պատրաստ կլինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

Նշում են նաև, որ խնդիրը գտնվում է նախարարության անմիջական հսկողության տակ, իսկ արագիլների մաքրման աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանն ասել էր, որ խնդիրը միայն Հովտաշեն համայնքում չէ:

«Սա բավականին լավ տարածված է: Հովտաշենը կենտրոնն էր, բայց Ռանչպարի ու դեպի Երևան եկող կողմերում էլ կա: Արդեն բավականաչափ բներ դատարկ են, հիմա ես չեմ կարող ասել՝ այնտեղ կեղտոտված արագիլներ կայի՞ն, թե՞ մաքուր արագիլներ էին: Վարկածներից մեկն այն է, որ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղն է պատճառը, բայց հստակ չեմ կարող ասել: Հնարավոր է՝ գետի մեջ ինչ-որ բան են գցել, թռչուներն էլ ափին սնվել են, յուղային մասը քսվել է իրենց վրա, փոշին նստել է, պնդացել ու սևացել է: Ի դեպ, ինչ վերաբերում է սևությանը, Հովտաշենում նկատեցի, որ վառված տարածքներ կան, արագիլները մտնում են մեջը, մորեխ են ման գալիս, միգուցե քսվել է, ու այդպես են սևացել: Հիմա կարևորն ինչ-որ մի ձևով արագիլներին պահպանելն է: Չեն կարողանում թռչել, սնունդ փնտրել»,- մանրամասնել էր Մամիկոն Ղասաբյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031