Բաժիններ՝

Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐ. Ավտոմեքենա ներմուծողների համար:

Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։

Այսինքն, փաստացի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։

Ուրեմն, հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքները այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։

Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։

Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա»:

https://www.facebook.com/armeniadeputy/posts/440545629830869?__xts__[0]=68.ARBHyTHk_bE30juQG9Dx06-grIIlU9cTti0LaZK1gc6a0Cj0ITIq4XE2dDP7OgcMwwpQ52_yMXmObN93Eja59XdzwbVtIvhwLhmj8qNlNcvQCk_iedVkHLmqj5fjXmf02KsM4-DC7cZHWGzCU09QoGAilZChm546HD6zILwYGbS1mJvNQAr-BGlZjXsg50mVNS4eFiQSneoHBHw9EnwuLq74ve-C0kkqS3B4G3-Q8MWE-2bpjUnailrj0K6OaSYoOK7QJWudsDT-t6lrWjhDbYSGnKWTE7i3LIiIsxZdJ8pre6fVItgNgdvymUvCXuyEFD3SCehq-KRw5jXCues&__tn__=-R

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031