Բաժիններ՝

Ջրհեղեղ Ռուսաստանում. կորել են ՀՀ քաղաքացիներ. ՀՀ ԱԻՆ

Հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է:

Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած:

ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031