Բաժիններ՝

Միջադեպ Բերձորում

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը, ս.թ.հուլիսի 26-ին ժամը 20:00-ին Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել է Բերձոր քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ս. Բ-ի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չենթարկվելով իր օրինական պահանջներին փորձել է շարունակել երթևեկությունը, իսկ կանգնեցնելուց հետո պարզվել է, որ Ս. Բ-ն վարորդական իրավունքի վկայական չունի,ինչի կապակցությամբ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս վերջինս խոչընդոտել ու վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում Ս.Բ-ն և այնտեղ ներկայացած նրա եղբայր՝ 1999թ.ծնված Ջ. Ծ-ն հարվածներ են հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ս. Բ-ն և Ջ. Ծ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Հարգելի քաղաքացիներ.

Հիշեցնում ենք, ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի մասին, ըստ որի օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանել իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքում՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության ծառայողները զօր ու գիշեր ծառայություն են իրականացնում անվտանգ երթևեկությունը, հասարակական կագն ու հասարակության անվտանգությունն ապահովելու, Ձեր կյանքին և առողջությունը սպառնացող բոլոր հնարավոր վտանգները կանխարգելելու համար։

Գնահատեք և արժևորենք նրանց ծառայությունը, այլապես Ձեր արարքների համար ստիպված կլինեք ենթարկվել պատասխանատվության։

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031