Բաժիններ՝

Կադրային նշանակում՝ Արցախի ոստիկանությունում

Կադրային նշանակում` ոստիկանության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու հայեցակարգում։

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։

Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն։

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031