Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Հուլիսի 22-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը (ուղևոր՝ Խ.Ե. ծնված 1996 թ.)դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ մյուս տուժածին (վարորդ՝ Զ.Ա. ծնված 1983 թ.) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031