Ալավերդի-Շնող ավտոճանապարհին Nissan-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. կան տուծածներ

Հուլիսի 22-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին 8-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի (վարորդ՝ Մ.Փ., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Ա.Փ. (ծնված 2016թ.), Հ.Հ. (ծնված 1993թ.) և Մ.Ե. (ծնված 1967թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա.Փ.-ը, Հ,Հ.-ը և Մ.Փ.-ը. հետազոտությունից հետո դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը, իսկ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031