Ընթրիք ամբողջ ընտանիքի համար. «Յուրահատուկ» կարտոֆիլ
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 2 հատ
2. Բուսական յուղ – 2 ճ/գ
3. Ձու – 2 հատ
4. Բեկոն – 2 շերտ
5. Քերած պանիր – 2 ճ/գ
6. Մաղադանոս – 50 գ
7. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը լվանալ և թխել ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
2. Եփված կարտոֆիլի վրա կլոր բացվածք ենք անում, կարտոֆիլի փափուկ միջուկը հեռացնում ենք:
3. Կարտոֆիլների մեջ բուսայուղ լցնել, զգուշությամբ ավելացնել ձուն:
4. Կարտոֆիլի վրա բեկոնի կտոր դնել, քերած պանիր և կտրատված կանաչի ավելացնել:
5. Աղով և պղպեղով համեմել և 20 րոպեով նորից տեղափոխել ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը