Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով ԲԴԽ նիստը կանցկացվի դռնբաց
Այսօր ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել էին ԲԴԽ դռնբաց նիստի՝ Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով։ Սակայն Ն. Տավարացյանը պահանջեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, ինչի հետ չհամաձայնեցին ԲԴԽ մյուս անդամները։ Մի քանի րոպե խորհրդակցությունների սենյակում խորհրդակցելուց հետո, ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց։
Զվարթ Խաչատրյան