Դիետիկ բաղադրատոմս՝ ֆրանսիական խոհանոցից
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 2 հատ
2. Լոլիկ – 2 հատ
3. Սոխ – 2 հատ
4. Ձու – 1 հատ
5. Անյուղ պանիր – 100 գ
6. Բնական յոգուրտ – 1 ճ/գ
7. Սև աղացած պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
1. Հավը մանր կտրատել:
2. Ձուն հարել, ավելացնել հավի կտորներին, համեմել աղով և աղացած պղպեղով:
3. Լոլիկը շերտատել:
4. Սոխն օղակաձև կտրատել:
5. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
6. Տապակը պատել ձիթայուղով: Առաջին շերտով շարել հավի կտորները:
7. Երկրորդ շերտով շարել սոխը:
8. Սոխի վրա դնել լոլիկները:
9. Լոլիկների վրա յոգուրտ տարածել:
10. Վերջին շերտը պանիրն է:
11. Ջեռոցի մեջ եփել հավն այնքան ժամանակ, մինչև պանիրը ոսկեգունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը