Երևանի քաղաքապետարանը հերթական ճոխ պարգևավճարներն է հատկացրել իր թվով 117 աշխատակիցներին, ընդհանուր՝ 56,319,500 դրամ։ Ընդ որում, նրանք նման պարգևատրումներ են ստանում եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով։ Քաղաքապետ Հայկ Մարությանի անունը պարգևատրվածների ցանկում չկա։
Երազում ծով տեսնելը բազմաթիվ մեկնաբանություններ ունի:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։
Ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չեն այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: