Բաժիններ՝

«Ինձ կփոխարինի Գայանե Աբրահամյանը». Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Քիչ առաջ ավարտվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը։ Խորհրդի որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» որոշման մեջ: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ինձ կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Գործընկերոջս բեղմնավոր աշխատանք եմ մաղթում մեր պետության համար խորհրդարանական դիվանագիտության այս կարևոր միջազգային «հարթակում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031