Բաժիններ՝

Վարչապետից մերժում ստանալուց հետո վանաձորցին լքեց դահլիճը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզում մասնակցում էր մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպած «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը:

Վարչապետի հիմնական ելույթից հետո ներկաներից մեկը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ խնդրեց, որ միջոցառումից հետո իրեն հանդիպման համար ժամանակ տրամադրի, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չի կարող։
«Ես Ղազարյան Կարենն եմ, Վանաձորից։ Դուք ընդհանրապես  քաղաքացիների հետ հանդիպելու ձևաչափ չունեք»,- նշեց քաղաքացին։

Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ տարբեր ձևաչափեր ունեն, սակայն Կարեն Ղազարյանն  ասաց, որ, եթե հանդիպելու ձևաչափ չունի, ապա ինքն այնտեղ  անելիք չունի, որից հետո անմիջապես դահլիճից հեռացավ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031