
«Մենք ֆուտբոլիստներ վաճառելու կարիք չունենք». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ ակումբը լքելու ցանկության մասին լուրերը:
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք: Մենք ֆուտբոլիստներ վաճառելու կարիք չունենք:
Մեր խաղացողների համար առաջարկներ չունենք: Պոլը երբեք իրեն չի առանձնացրել թիմից: Նա միշտ ներդրել է իր բոլոր ուժերը, սա ամենն է, ինչ ես կարող եմ ասել Պոգբայի մասին:
Գործակալների խոսակցությունները շարունակվում են, բայց, ինչպես ասացի, մենք առաջարկներ չունենք, այս ամենը կարող եմ ասել այս թեմայով:
Պոգբան իսկական պրոֆեսիոնալ է, նա ունի ոսկի սիրտ: Երեկ Պոլը քայլում էր Լինգարդի հետ: Լրագրողները դա ներկայացրին այնպես, կարծես նրանք կոնֆլիկտ ունեն:
Ես հասկանում եմ, որ լրագրողներն այստեղ են թերթեր ու պատմություններ վաճառելու համար, բայց բոլորը պրոֆեսիոնալներ են»,- ասել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան