Բաժիններ՝

Հավը՝ արևելյան բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 500 գ
2. Մեղր – 2-3 ճ/գ
3. Սոյայի սոուս – 4 ճ/գ
4. Սխտոր – 3-4 ատամիկ
5. Սև աղացած պղպեղ
6. Քարի
7. Աղացած կոճապղպեղ
8. Բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1. Հավի կրծքամիսը լվանալ, համեմել աղով, սև աղացած պղպեղով, քարիով և աղացած կոճապղպեղով:

2. Սխտորը ճզմել, ավելացնել հավին: Լավ խառնել հավի կրծքամսի կտորները և թողնել 1 ժամ՝ մարինացվի:

3. Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և ավելացնել մեղրը: Խառնել: Ավելացնել հավի կտորները և տապակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031