Թուրքիայի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքն ընթանում է ըստ պլանի. Պեսկով

Թուրքիայի հետ Ռուսաստանի C-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքն ընթանում է ըստ պլանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Կրեմլից կարող եմ հաստատել, որ C-400-ի գործարքն իրականացվում է ըստ ծրագրի»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ թուրքական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա:

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031