Կրեմլը մանրամասներ է հաղորդել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:

«Մասնավորապես, Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում ծրագրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցության հարցը:

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031