
Ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ժամանակ յոթ հոգի հայհոյել են իրեն, ծեծել…

Հուլիսի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Գնդևազ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, նաև վնասել են մեքենա:
Ճշտվեց տուժողի ինքնությունը: Նա հրավիրվեց ոստիկանություն և հաղորդում տվեց, որ հունիսի 30-ին, ժամը 20-ի սահմաններում, երթևեկել է Գնդևազի ուղղությամբ, որտեղ էլ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ժամանակ յոթ հոգի հայհոյել են իրեն, ծեծել և վնասել մեքենան:
Հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Ոստիկանների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վիճաբանության բոլոր մասնակիցները հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննություն իրականացնող մարմնին:
Կատարվում է քննություն: