Բաժիններ՝

Դատարանը ֆիրմային պարտավորեցրել է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին հեղինակային իրավունքների խախտման համար

Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել է TMZ ինտերնետ-ռեսուրսը։

ԱՄՆ-ում դատարանը բավարարել է 38-ամյա ֆոտոմոդելի եւ հեռուսահաղորդավարի հայցագանգատը, որը հարուցվել է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում եւ սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ է անում ռեսուրսը դատարանի վճռից:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձեւը գործնականում նույնական է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն է, որ նա օգտվել է Քարդաշյանի եւ նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն է:

Forbes հանդեսը Քարդաշյանի կարողությունը գնահատում է 350 միլիոն դոլար՝ նրան դնելով 30-րդ տեղում ամենաբարձր եկամուտներով հռչակավոր անձանց ցուցակում: Հրատարակությունը կարծում է, որ ֆոտոմոդելի հարստության հիմքը KKW Beauty ընկերությունն է, որը թողարկում է կոսմետիկայի հավաքանիներ եւ օծանելիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031