Դենի Բոյլը պատմել է Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ»-ի հեռուստատեսային փրիքվելի մասին
Բրիտանացի կինոռեժիսոր Դենի Բոյլը պատմել է նոր սերիալի մանրամասների մասին, որը հիմնված է իր «Լողափ» ֆիլմի վրա: Այդ մասին հայտնել է The Independent-ը:
«Լողափը» կարող է վերադառնալ 20 տարի անց: Սցենարիստ եւ պրոդյուսեր Էմի Սեյմետցը ֆիլմը որպես հիմք է վերցրել հեռուստաշոու անելու համար»,-ասել է Դենի Բոյլը: Ռեժիսորը բացատրել է, որ նախագիծը ղեկավարել է Էմի Սեյմետցը, որն աշխատել է Սթիվեն Սոդերբերգի «Ընկերուհու փորձը» սերիալի (2009 թ.) վրա:
«Երբ ես կարդացի առաջին երկու սցենարները, հետաքրքրասիրությունս շարժվեց»,- պատմել էԴենի Բոյլը: Բոյլը «Լողափ» ֆիլմը նկարահանել է 2000 թվականին: Կինոնկարում, որը հիմնված է գրող Ալեքս Գրալենդի վեպի վրա, գլխավոր դերերը կատարել են դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Թիլդա Սուինթոնը: Սերիալի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: