Բաժիններ՝

«Դա վիրավորում է Մեսսիին». Սուարես

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է այն լուրերը, համաձայն որոնց՝ Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ազդում է հավաքականի կազմի ընտրության վրա:

««Բարսելոնայում» Մեսսին ոչ մի բան չի ասում: Ո՛չ մարզչի մասին, ո՛չ էլ խաղացողների, ոչինչ: Կարծում եմ, Արգենտինայում էլ նույնն է: Կային մարզիչներ, որոնք հարցնում էին նրան ինչ-որ բանի մասին, բայց նա պատասխանում էր, որ դա մարզչի որոշումն է և մարզիչը ինքը պետք է կայացնի այն:

Մենք շատ ենք խոսում այդ մասին, և, իհարկե, դա վիրավորում է
Մեսսիին՝ որպես մարդ: Նա հպարտ է, որ կարող է շարունակել խաղալ ազգային հավաքականում և չվախենալ: Նա կշարունակի խաղալ, մինչև որ հաղթի ինչ-որ բան»,- ասել է Սուարեսը:

Արգենտինայի հավաքականի մասին կա տարածված կարծիք, որ Մեսսին ազդում է ազգային հավաքական որոշումների վրա և նույնիսկ որոշում է կազմը: Լեոն պատմել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մի քանի անգամ զանգել է իրեն 2018թ. Աշխարհի առաջնությունից առաջ և պատմել է, թե ինչպիսի տեսք է ունենալու հավաքականը: Միևնույն ժամանակ, Մեսսին պնդում է, որ նա չի նպաստում մարզչի որոշումներին:

«Իմ վեցամյա որդին զարմանում է, թե ինչու են Արգենտինայում այդքան սպանում ինձ: YouTube-ում նա տեսանյութ է դիտում և հարցնում, թե ինչո՞ւ նրանք ինձ այդտեղ չեն ուզում ու չեն ընդունում: Ընկերներ ունեմ, եղբայրներ, որոնք տառապում են իմ մասին ստերի պատճառով: Ինչ-որ մեկը ինչ-որ բան ասում է, իսկ արդյունքում ես դառնում եմ սրիկա»,- պատմել է Մեսսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս