Բաժիններ՝

Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռեալում»

Դարպասապահ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա «Ռեալից»:

32-ամյա կոստառիկացին կմնա մադրիդյան ակումբում, եթե իրավիճակը վերջին պահին չփոխվի, քանի որ խաղացողը այլ առաջարկներ չունի:

ՊՍԺ-ն և  «Մանչեսթեր Յունայթեդը» պոտենցիալ տարբերակներ էին, սակայն երկու թիմերն էլ կորցրել են հետաքրքրվածությունը Նավասի նկատմամբ:

Նոր ակումբում խաղացողը տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ է ուզում: Խաղացողը ցանկանում էր գնել «Բենֆիկան», բայց պորտուգալական ակումբը կարող էր դարպասապահին առաջարկել միայն 3 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավասը համաձայնվել է հեռանալ «Ռեալ Մադրիդ»` որպես ազատ գործակալ: Այդ դեպքում մադրիդյան ակումբը պետք է հավելավճարներ տար Նավասին՝ պայմանագիրը 2 տարի շուտ խզելու համար: Սակայն «Ռեալը» պատրաստվում է գումար հավաքել դարպասապահի համար և թույլ չի տա նրան անվճար գնալ:

Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակնարկել էր, որ դեռևս վստահում է Նավասին:

«Ինձ դուր է գալիս նաև Կուրտուան: Նա ցույց տվեց, որ նա մեծ դարպասապահ է: Բայց ես ուզում եմ, որ Կեյլորը զգա իր կարևորությունը:

Ես չեմ մոռանա այն, ինչ Նավասն արեց: Նա ավելի քիչ էր խաղում, և նա պետք է խաղա»:

Նավասը ամիսներ առաջ ասել էր, որ ոչ մի դեպքում չի ուզում հեռանալ մադրիդյան ակումբից:

«Ես չեմ ուզում հեռանալ «Ռեալից» այնքան, որքան մահանալ»,- նշել էր Նավասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս