Սյունիքի մարզպետը կդառնա ՔՊ-ակա՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։

Նա հակադարձեց՝ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, չի կարող կուսակցական դառնալ։ Բայց մարզպետի պաշտոնն արդեն իսկ քաղաքական է։ Նա անդրդվելի մնաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի», մանավանդ՝ իրեն նման առաջարկ չեն արել, ոչ էլ ինքը նման ցանկություն ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս