Բաժիններ՝

Նեյմարի մայրը և քույրը տուն են փնտրում Բարսելոնայում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը կրկին ակտիվորեն քննարկվում է: Այս անգամ ամեն ինչ շատ մոտ է իրականությունը՝ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:

Diario Sport-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ընտանիքը արդեն իսկ փնտրում է բնակարան Բարսելոնայում և պատրաստվում է տեղափոխվել: Ֆուտբոլիստի մայրն ու քույրը այցելել են Բարսելոնա, որպեսզի լուծեն կենցաղային որոշ հարցեր:

Նեյմարը հավատացած է, որ հաջորդ շաբաթը կարող է որոշիչ լինել իր տրանսֆերի համար:

Աղբյուրը նշում է, որ Նեյմարի մայրն ու քույրը ամեն ինչ անում են, որպեսզի վերադառնան այն առանձնատուն, որտեղ Նեյմարը ապրել է տարիներ առաջ: Դա ֆուտբոլիստի ցանկությունն է:

Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է կատալոնական ակումբի առաջին առաջարկին և չի քննարկել այն, քանի որ նա իսկապես ցանկանում է վերադառնալ Կատալոնիա: Նեյմարը հասկանում է, որ իր փոխանցումը թանկ կլինի և չի պատրաստվում խոչընդոտել կատալոնական ակումբի ծրագրերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս