Բաժիններ՝

Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը. ուղիղ

Հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է Դիլիջանում: Համաժողովին ներկա են պաշտոնատար անձինք՝ Հայաստանից և Վրաստանից:

Ներկա են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, ովքեր հանդես կգան բացման խոսքով: Ելույթով հանդես կգան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, ինչպես նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:

Ելույթով հանդես կգա նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նրա վրացի գործընկերը և այլք: Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը:

Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930