Ջոնսոնը ֆինանսների նախարարի պաշտոնն առաջարկել է Բրիտանիայի ՆԳՆ-ի ղեկավարին. Times
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ վարչապետի պաշտոնների համար ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայիս ղեկավար Սաջիդ Ջավիդին ապագա նախարարների կաբինետում առաջարկել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Հունիսի 28-ին այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով վարչապետի գլխավոր թեկնածուի շրջապատին:
Ինչպես պնդում են, այդ առաջարկությունն արվել է քաղաքական գործիչների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել է անցած կիրակի օրը: Ֆինանսների նախարարության ղեկավարի կամ պաշտոնապես՝ գանձապետության կանցլերի պաշտոնը համարվում է կառավարությունում կարեւորությամբ երկրորդը վարչապետից հետո: The Times-ը նաեւ տեղեկացնում է, որ Ջոնսոնը, որի վարչապետության շանսերը շատ մեծ են, արդեն նախապատրաստում է արտակարգ բյուջեի գործարկումն ի դեպս առանց կողմերի «ապահարզանի» պայմանների համաձայնագրի ԵՄ-ից երկրի դուրս գալու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: