Բաժիններ՝

Ղրղզստանի հատուկ ծառայությունները շարունակում են պահպանել Աթամբաևի անվտանգությունը

Ղրղզստանի հատուկ ծառայությունները շարունակում են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի պահպանության աշխատանքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային անվտանգության պետական կոմիտեում (ԱԱՊԿ): Ավելի վաղ ղրղզական ԶԼՄ-ներում լուր էր հայտնվել այն մասին, որ նախկին նախագահի կարգավիճակից Աթամբաեւի զրկվելու կապակցությամբ ԱԱՊԿ-ն դադարեցրել է նրա պետական պահպանությունը:

«Տեղեկատվությունն այն մասին, որ այսօր առավոտյան հանել են նախկին նախագահ Աթամբաեւի պետական պահպանությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են պետական կոմիտեում, հավելելով, որ պատրաստ են «անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պահպանություն տրամադրել նախկին նախագահի անվտանգությունն ապահովելու համար»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ որոշել են անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ պետության ղեկավարի պաշտոնում այն գործողությունների համար, որոնցում գլխավոր դատախազությունը կոռուպցիայի նշաններ է գտել:

Նիստն անցել է առաջին նախկին նախագահի, որն ավելի վաղ հայտարարել է, թե իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն «անհեթեթ են ու չհիմնավորված», ինչպես նաեւ «հենվում են հորինված լուրերի վրա եւ թելադրված են սոսկ քաղաքական ընդդիմախոսին վերացնելու գործող նախագահի ձգտմամբ»:

Ղրղզստանի գլխավոր դատախազ Օթկուրբեկ Ջամշիտովը, հունիսի 27-ին ելույթ ունենալով խորհրդարանի նիստում, հայտարարել է, որ հսկիչ մարմինն ուսումնասիրել է խորհրդարանի հատուկ պատգամավորական հանձնաժողովի եզրահանգումը եւ եկել այն եզրակացության, որ «Աթամբաեւին հանրապետության նախագահի պաշտոնում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածելու հիմքեր կան»: «Հանձնաժողովի եզրակացության մեջ արտացոլված վեց փաստերից հինգի շուրջ կասկածանքի հիմքեր կան»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս