Բաժիններ՝

Իտալիայում արդեն երեք մարդ տապի զոհ է դարձել

Արդեն երեք մարդ է մահացել այս օրերին Ապենիններում հաստատված անոմալ տապի պատճառով, Իտալիայի առողջապահության նախարարությունը հունիսի 28-ին եղանակային սպառնալիքի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է սահմանել երկրի 16 խոշորագույն քաղաներում:

Առոջապահության նախարարության ամենօրյա տեղեկագրի համաձայն՝ խոսքը վերաբերում է, ամենից առաջ, խոշոր վարչական կենտրոններին, մասնավորապես, Հռոմին, Միլանին, Նեապոլին, Թուրինին, Վենետիկին, Բոլոնիային եւ Ֆլորենցիային, որտեղ ջերմաչափի սյունն այժմ ընդհուպ մոտեցել է 40 աստիճանի նշագծին: Արտասովոր տապը Եվրոպա է եկել Աֆրիկայից տաք օդի ալիքի հետ: Օդերեւութաբանների տվյալներով՝ այս շաբաթն Իտալիայում դարձել է տարվա «ամենատաք» ժամանակամիջոցը: Երկրի առանձին քաղաքներում եւ շրջաններում նման շոգ չի արձանագրվել 1950-ական թվականների կեսերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս