
«Խնդրում եմ, մի՛ միջամտեք». Թրամփը երկու անգամ խնդրել է Պուտինին չմիջամտել ԱՄՆ-ի ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հավաստիացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կարծարծի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման:
Ամերիկացի լրագրողների հաղորդման համաձայն՝ Օսակայում Պուտինի հետ բանակցություններից առաջ Թրամփին հարցրել են՝ նա կասի արդյոք Ռուսաստանի ղեկավարին 2020 թվականի ընտրություններին նման միջամտության անթույլատրելիության մասին:
«Իհարկե, ես դա կանեմ»,- նշել է Թրամփը: Այնուհետեւ, շրջվելով դեպի Պուտինը, նա, ժպտալով, երկու անգամ ասել է.
«Խնդրում եմ, մի՛ միջամտեք ընտրություններին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: