
ԱՄՆ-ի Սենատը պաշտպանական բյուջեի նախագիծն ընդունեց 750 մլրդ դոլարով

ԱՄՆ-ի Սենատը 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծն ընդունել է 750 միլիարդ դոլարով: 86 սենատոր պաշտպանել է օրինագիծը, 8-ը՝ դեմ են արտահայտվել:
Օրինագիծը պաշտպանության ընդհանուր ծախսերը նախատեսում է 750 միլիարդ դոլարի չափով, 642,5 միլիարդ դոլարի չափով բազային բյուջե Պենտագոնի համար եւ 23,3 միլիարդ՝ էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի համար: Նաեւ նախատեսված է 75,9 միլիարդ դոլարի տրամադրում արտակարգ իրավիճակների արտասահնմանյան հիմնադրամին:
Փաստաթուղթը նախատեսում է նաեւ Ուկրաինայի ռազմական օժանդակություն 300 միլիոն դոլարով, ինչը 50 միլիոնով ավելի է, քան անցյալ տարի: Բացի դրանից, այն բովանդակում է Թուրքիային F-35 կործանիչների հանձնման արգելք, եթե Անկարան գնի Ս-400 զենիթահրթիռային համալիրներ: ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի օրինագծն այժմ պետք է համաձայնեցվի Ներկայացուցիչների պալատի հետ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: