Բաժիններ՝

«Ես կվերադառնամ «Բարսելոնա»». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կվերադառնա «Բարսելոնա», բայց ոչ՝ որպես թիմի նախագահ:

«Ես կվերադառնամ «Բարսելոնա»: Ես վստահորեն կվերադառնամ, բայց ոչ որպես թիմի նախագահ:

Նման դիրք ունենալու և պաշտոն զբաղեցնելու համար հարկավոր է նախապատրաստվել և ունենալ համապատասխան գիտելիքներ, որոնք ես չունեմ:

Ես փորձում եմ լավ մարզիչ լինել, ամեն ինչ լավ է ընթանում, բայց նախագահությունն այլ բան է: Ֆորմալ ճաշկերույթները շատ ձանձրալի են»,- կատակել է Գվարդիոլան:

Կատալոնական ակումբ վերադառնալու մասին Գվարդիոլան առաջին անգամ չէ, որ խոսում է:

«Կավարտեմ մարզչական կարիերաս այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց: Իմ վերջին քայլերը ֆուտբոլի աշխարհում, կարծում  եմ, կլինեն «Բարսելոնայում»»,- նշել էր Գվարդիոլան:

Գվարդիոլան խաղացել է կատալոնացիների կազմում 1990-2001 թվականները: Ակումբի հետ նա նվաճել է 16 գավաթ: 2008-2012 թվականներին Գվարդիոլան աշխատել է թիմի կազմում՝ որպես գլխավոր մարզիչ, և նվաճել է 14 գավաթ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս