Ամերիկայի գավաթի ավարտից հետո Նեյմարը հրապարակայնորեն կհայտարարի, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է իր նախկին ակումբ վերադառնալուն:
Ինչպես երեկ հայտնի էր դարձել, բրազիլացին կարողացել է համաձայնեցնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Պայմանագիրը հաշվարկվելու է հինգ տարի ժամկետով, խաղացողի աշխատավարձը կլինի տարեկան 24 մլն եվրո, այնքան, որքան 2017 թվականին էր՝ մինչև ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը տարեկան 37 միլիոն եվրո է ստանում: Ֆուտբոլիստը համաձայնել է կատալոնական ակումբի առաջին առաջարկին և չի քննարկել այն, քանի որ նա իսկապես ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:
Հիմա մնացել է ամենաբարդը՝ համաձայնեցնել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Կատալոնական ակումբը ցանկանում է, որ Նեյմարը հրապարակայնորեն հայտարարի, որ ցանկանում է վերադառնալ ակումբ: Դա կհեշտացնի ՊՍԺ-ի հետ բանակցությունները:
Diario Sport-ի տվյալներով՝ 27-ամյա հարձակվողը պատրաստ է հրապարակային խոսել, բայց ոչ շուտ, քան հաջորդ շաբաթ: Սա պայմանավորված է Բրազիլիայի հավաքականի իր գործընկերների հանդեպ հարգանքով, քանի որ նրանք մրցում են Ամերիկայի գավաթի խաղարկությունում և հիմա կենտրոնացած են միայն գավաթը նվաճելու վրա:
Ըստ լուրերի՝ Նեյմարը ՊՍԺ-ին ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Փարիզ և անելու է ամեն ինչ, որպեսզի իր կարիերան շարունակի այլ կերպ: Ֆուտբոլիստը նաև պարզ հասկացրել է, որ «Բարսելոնան» միակ ակումբն է, որտեղ նա ցանկանում է խաղալ:
Սիրարփի Աղաբաբյան