Բաժիններ՝

Բուֆոնը վերադառնում է «Յուվենթուս»՝ որպես փոխարինող

ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ է «Յուվենթուս» վերադառնալուն:

41-ամյա դարպասապահը բանակցում է թուրինյան ակումբի հետ: Նա համաձայնել է թիմում լինել Վոյչեխ Շչեսնիի փոխարինողը:

Ակնհայտ է, որ դարպասապահ Մեթի Պերինն այս մրցաշրջանում կլքի «Յուվենթուսը»: Նա ակումբում անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան:

Բուֆոնը ՊՍԺ-ին միացավ 2018 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ: Մինչ այդ նա 17 տարի խաղում էր «Յուվենթուսում»:

Լիգա 1-ում իտալացին 17 խաղ անցկացրեց և ակումբի հետ միասին դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Այս մրցաշրջանի վերջում Բուֆոնը հեռացավ ՊՍԺ-ից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս