
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունիսի 26-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf 3» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին (Հ.Հ., ծնված 1986 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: