Բաժիններ՝

ՀՖՖ-ն ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: «Ազգային մարզադաշտը Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված և եթե մեզ հաջողվի մարզում կառուցել մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն այլ ենթակառուցվածքներ՝ այդ կերպ նպաստելով մարզերի զարգացմանը»,-ասաց նա:

Վանեցյանի խոսքով` «Հրազդան» մարզադաշտը պատմություն կրող է, սակայն վերանորոգումը հսկայական գումարներ կպահանջի: «ՀՖՖ չունի այդքան գումար, դրա համար պետք այլ ներդրող: Մարզադաշտի սեփականատերն այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է: Մասնագետների գնահատմամբ, որքան էլ այն վերանորոգվի, չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին»,-նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս